Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բացման շնորհանդեսը անցավ հենց «Պանե»-ի ոճով՝ թեթև, շփվող, լի համերով ու էն էներգիայով, որը զգացվում էր առաջին իսկ պահից։ Հյուրերը հնարավորություն ունեցան առաջինը փորձել մենյուն, բացահայտել տարածքը ու զգալ բրենդի իրական տրամադրությունը։ Սա այն վայրն է, որտեղ կարող ես գալ առավոտյան սուրճի համար, մնալ մինչև երեկո ու չհասկանաս՝ ոնց անցավ օրը։ Այս վայրը ստեղծվել է շատ կոնկրետ գաղափարով՝ բերել այն, ինչ այստեղ չկար․ համեղ, գեղեցիկ ու հարմար մի միջավայր, որտեղ ուզում ես վերադառնալ։ «Պանե»-ն պարզապես սրճարան չէ։
«Պանե»-ի կոնցեպտը պարզ է, բայց շատ ճիշտ մտածված․ սա վայր է օրվա ցանկացած պահի համար։ Առավոտը սկսվում է թարմ նախաճաշերով ու սուրճով, ցերեկը շարունակվում է հագեցնող լանչերով, իսկ երեկոյան արդեն կարող ես գալ ընթրիքի կամ պարզապես մի բան խմելու՝ ընկերների հետ chill անելու համար։ Իսկ եթե շտապում ես՝ միշտ կա take away տարբերակը՝ արագ, բայց նույնքան համեղ։
Տարածքը ստեղծված է այնպես, որ քեզ հարմար լինի ամեն ձևաչափում. ուզում ես՝ աշխատիր laptop-ով, ուզում ես՝ հանդիպում արա, ուզում ես՝ ուղղակի նստիր ու enjoy արա պահը։
Մենյուն առանձին թեմա է։ Բեյքրի հատվածը straight up wow է՝ մոտ 100 տեսակի քաղցրավենիք, որոնք ուզում ես նկարել, հետո նոր ուտել։ Բայց իրական highlight-ը կրուասաններն են․ տարբեր, թարմ, ու էն շարքից, որ մեկով չես սահմանափակվում։ Տաք ուտեստներն էլ պարտադիր փորձելու ցանկում են՝ առանց քննարկման։
Աղբյուր՝ Kamoblog.tv