Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաքերները կարող են կոտրել խելացի ժամացույցները և շանտաժի նպատակով հափշտակել սարքին կցված տվյալները առողջապահական ծառայություններից։ Այս մասին հայտնել է Kaspersky GReAT-ի ղեկավար Դմիտրի Գալովը։

Նա պարզաբանել է, որ խելացի ժամացույցների կոտրումը տեխնիկապես հնարավոր է, սակայն գործնականում խարդախներն ավելի հաճախ թիրախավորում են ոչ թե բուն սարքը, այլ դրա հետ կապված ծառայությունները, որտեղ պահվում են սեփականատերերի տվյալները։

Մասնավորապես, չարագործներին հետաքրքրում են ֆիթնես հավելվածները, որոնք հասանելիություն ունեն մարդու մասին մեծածավալ տվյալների, ինչպիսիք են՝ զարկերակը, քայլերի քանակը, անցած տարածությունը, բարձրության փոփոխությունները և գեոլոկացիան (տեղորոշումը)։ Հաքերները կարող են օգտագործել գտնվելու վայրի և երթուղիների մասին տվյալները հետևելու կամ հետապնդելու համար, իսկ առողջության և ֆիզիկական ակտիվության մասին տեղեկությունները՝ սոցիալական ինժեներիայի և նույնիսկ շանտաժի համար։

Փորձագետը հիշեցրել է, որ խելացի ժամացույցներից օգտվում է առողջության մոնիթորինգի սարքեր ունեցողների մոտ 70%-ը։ Հետևաբար, նույնիսկ հազվադեպ հանդիպող խոցելիությունները կամ գաղտնիության կարգավորումների սխալները կարող են ազդել մեծ թվով օգտատերերի վրա։

346