Անգլիայի առաջնութան 19-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում ընդունեց առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»։ Թիմերը բավարարվեցին ոչ ոքի արդյունքով։ Դարպասի գրավում չգրանցվեց։

Մի քանի դրվագներում գերազանց խաղացին դաշտի տերերի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերն ու մանչեսթերյան թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան։ Վերջնամասում Բեքերը երեք անգամ «Լիվերպուլին» փրկեց վտանգավոր պահերում։

«Մանչեսթեր Յունայթեդը» 37 միավորով առաջին տեղում է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։ «Լիվերպուլը» երրորդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։0 (տեսանյութ)

 

Աղբյուր՝ news.am

17 Հունվար, 2021 22:38
92
; ;