Ավագ և Վահագ Հարությունյանները մանկուց երազել են զորակոչվելու և իրենց պարտքը տալ հայրենիքին։ Ահա լրացավ եղբայրների մեկ տարին, ինչ կատարում են իրենց պարտականությունները հայոց բանակում։ Այդ ընթացքում հասցրել են քաջաբար կռվել արցախյան պատերազմում և հերոսաբար պաշտպանել հայրենիքը։
«Վահագը վարորդ էր, քնած է եղել մեքենայում, երբ հրամանատարը արթնացրել ու ուղարկել է «բլինդաժ», որպեսզի այնտեղ շարունակի հանգստանալ։ Մեքենայի մոտից հեռանալիս չի անցել անգամ երկու րոպե, երբ հակառակորդի ԱԹՍ-ն ոչնչացրել է մեքենան։ Որդիս հրաշքով է փրկվել»․ -հուզված պատմում է Վահագի մայրը՝ տիկին Հեղինեն։
Եղբայրները զույգ են, բայց նման չեն իրար թե՝ արտաքնապես, թե՝ բնավորության գծերով։ Ավագը ավելի զուսպ է, հանգիստ, շատ չի սիրում շփվել, խոսում է քիչ, իսկ Վահագը Ավագի հակապատկերն է։
Եղբայրներին տանը սպասում են 2 եղբայրները և 4 քույրերը։
Եղբայրներին մաղթում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ ընտանիք։
Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան