Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել: Այս մասին Araratnews-ին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ են ներկրել Հայաստանից։ Ընդ որում, ներմուծման գումարը, ըստ հրապարակումների, կազմել է ընդամենը 960 դոլար։
«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,– նշեցին ՊԵԿ–ից։
16 Ապրիլ, 2026 14:10
310
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում հայկական պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան
10 Ապրիլ, 2026 14:30
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01 Ապրիլ, 2026 10:12
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները
24 Փետրվար, 2026 17:22