Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նիկոլայ Մալխասյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նար-Դոսի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Ղարսի խորովածանոց»-ի ցուցանակին ու դռանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան
19 Ապրիլ, 2026 11:19
206