Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով անցկացված ճեպազրույցում։

«Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև», - նշել է նա։

Ֆիդանի խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ունի տնտեսական առավելություններ։

«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման հարցում չափազանց կարևոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այդ միջանցքի անվտանգության տեսանկյունից։  Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան», - հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

458