ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Օրակարգում 46 հարց է ընդգրկված:

 

 

Առաջին ընթերցմամբ կքննարկվեն ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:

 

Երկրորդ ընթերցմամբ կներկայացվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:



 

223