Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթով է հանդես եկել նաև Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ ևս շեշտելով, որ քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը և ատելության խոսքը խոցելի են դարձնում ժողովրդավարությունը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ մենք քննարկում ենք քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը և ատելության խոսքը, մենք չենք քննարկում անհատական ​​ես-ի խոցելիությունը։ Մենք քննարկում ենք ժողովրդավարության խոցելիությունն ինքնին։

 

Երբ քաղաքական գործիչը հարձակման է ենթարկվում իր հանրային դերի պատճառով, հարձակման է ենթարկվում նաև ժողովրդավարությունը։ Հայաստանում մենք սա գիտենք ոչ թե տեսականորեն, այլ փորձառությամբ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը բռնի հարձակման ենթարկվեց պատերազմից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ և ծանր վիրավորվեց։ 2021 թվականի փետրվարին մեր խորհրդարանի դիմաց ընդդիմության հանրահավաքի ժամանակ բեմադրվեց «Չաուշեսկուի մահապատիժը կամ դավաճանների սարսափելի մահը» վերնագրով ներկայացում՝ մի գրոտեսկային քաղաքական ներկայացում, որը հանրային դիսկուրսն էլ ավելի մղեց դեպի անմարդկայնացում։

2024 թվականի ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Աննա Հակոբյանին և վարչապետի կրտսեր դստերը, որն այն ժամանակ 8 տարեկան էր, դիմավորեցին վիրավորական վանկարկումներով։

Սրանք մեկուսացված դրվագներ չեն, սրանք նախազգուշացնող նշաններ են։

Սպառնալիքները փողոցում չեն ավարտվում։ Դրանք շարունակվում են առցանց՝ ամենօրյա ռեժիմով։ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, հանրային կյանքում թիրախավորված են հատկապես կանայք։ Բռնությունն ու ատելության խոսքը ռադիկալացնում են հասարակությունը. քաղաքական հակառակորդները այլևս չեն դիտվում որպես մրցակիցներ, այլ որպես թշնամիներ։ Ատելության խոսքը սովորեցնում է քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, որ քաղաքականությունը նվաստացման, վախի և ատելության ասպարեզ է։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը մնում է սուր, բայց մարդկային արժանապատվությունը՝ անձեռնմխելի: Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել»,- ասել է նա:

364