Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայում հիվանդի դեմքը փոխարինել են էվթանազիայի ենթարկված դոնորով:
Մոտ 100 մասնագետներից բաղկացած թիմի կողմից կատարված այս վիրահատությունը կարևորագույն նվաճում է համաշխարհային բժշկության մեջ և նոր հնարավորություններ է բացում բարդ փոխպատվաստման և վերականգնողական վիրաբուժության համար։
Միջատի կծոցից հետո ծանրագույն վնասվածք ստացած պացիենտին փոխպատվաստել են դեմքի կենտրոնական հատվածը՝ ներառյալ մաշկը, ենթամաշկային բջջանքը, մկանները, նյարդերը, արյունատար անոթները և ոսկրային կառուցվածքները: Փոխպատվաստումը թույլ է տվել մասնակիորեն վերականգնել դեմքը և սկսել հիվանդի ֆունկցիոնալ վերականգնումը:
Դոնորը ցանկություն էր հայտնել մահվանից հետո օրգաններ և հյուսվածքներ նվիրաբերել, ինչը թույլ է տվել բժշկական թիմերին նախապես պլանավորել ընթացակարգը:
Բարսելոնայի Վալ դ'Հեբրոնը դեմքի փոխպատվաստման աշխարհի առաջատար կենտրոններից է։ 2010 թվականին այնտեղ իրականացվել է աշխարհի առաջին՝ դեմքի ամբողջական փոխպատվաստումը։
Այդ ժամանակվանից ի վեր իրականացվել են մի քանի նմանատիպ վիրահատություններ, որոնք ամրապնդել են հիվանդանոցի միջազգային առաջատարությունը բարդ վերականգնողական վիրաբուժության ոլորտում։