Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի պրեմիերան․ գլխավոր աստղերը զարդարել են կարմիր գորգը։
Էն Հեթուեյը ներկայացել է վառ կարմիր Louis Vuitton-ի բաց ուսերով զգեստով, որն ունեցել է բաց դեկոլտե և մինչև կոճերը լայնացող կիսաշրջազգեստ։ 43-ամյա դերասանուհին իր կերպարը լրացրել էր նույն գունային համադրությամբ կրունկներով։ Էնդի Սաքսի դերը մարմնավորող դերասանուհին իր կերպարը լրացրել էր շքեղ Bulgari զարդերով։

Մերիլ Սթրիփի տեսքը հիշեցնում էր հենց նրա մարմնավորած կերպարին՝ Runway ամսագրի սառնասիրտ գլխավոր խմբագրին։ Նա կրում էր Givenchy-ի 2026 թվականի աշնանային հավաքածուի կարմիր թիկնոց-զգեստ։ Այն համադրել էր սև երկար կաշվե ձեռնոցների և Stuart Weitzman-ի համապատասխան սրածայր կոշիկների հետ։

Էմիլի Բլանտը ընտրել էր հագուստ, որը հակադրվում էր իր գործընկերուհիների հանդերձանքին․ նա Schiaparelli-ի շերտավոր, կրեմագույն զգեստով էր։
43-ամյա դերասանուհին իր հանդերձանքը լրացրել էր համապատասխան բարձրակրունկ սանդալներով և Mikimoto-ի ադամանդե զարդերով։


