Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արդեն քանի օր է՝ ընդդիմադիր դաշտը «չի հանդարտվում»։ Հրապարակելով Երևան-Գյումրի ավտոերթից կիսատ-պռատ լուսանկարներ՝ փորձում են համոզել, իբր, Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգին սակավաթիվ մարդիկ են մասնակցել։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ գյումրեցիները հանկարծ «արժանապատիվ» դարձան հենց այն ընդդիմության աչքում, որի երբեմնի վարչապետացու Վազգեն Մանուկյանը դեռ 2021-ին «բոմժ» էր անվանել իր ճանապարհը փակած գյումրեցիներին, կամ որ «Հայաստան» խմբակցության այցի ընթացքում 2022-ին դաշնակ երիտասարդների, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդու կողմից ծեծի էին ենթարկվել տարեց մարդիկ։
Աբսուրդն այն է, որ հրապարակ լցնելուց խոսում է հատկապես Նարեկ Կարապետյանը, այն դեպքում, երբ օրեր առաջ, որքան էլ հարկադրաբար, իրենց ունեցած լծակներով մարդկանց պարտադրեցին գալ միտինգի՝ Ազատության հրապարակն այդպես էլ չկարողացան լցնել։
Փրկիչներին անգամ քանի տասնյակ ավտոբուսներով մարդկանց բերելը չփրկեց, որոնք անգամ չգիտեին՝ ինչի համար են հավաքվել... դե կարևորը՝ գործ է, անում են։ Ու ակնհայտ էր, որ հրապարակում հիմնականում նույն ՀՀԿ-ական ճանաչված դեմքերն էին՝ ինչպես այսպես կոչված՝ փրկության կամ էլ սրբազան շարժման ժամանակ էր։
Դե էլ չխոսենք խաբված արցախցիների մասին։ Ի դեպ նկատենք, որ նրանց քանակը Բագրատ Գալստանյանի հավաքներին ավելի շատ էր, հավանաբար հասկացել են արդեն՝ ինչ կեղտոտ նպատակներով է ընդդիմությունն ուզում օգտագործել իրենց ցավն ու մոլորվածությունը։
Ի դեպ, երբ Նարեկ Կարապետյանը, հատկապես անտեղյակների համար, հայտարարում է, թե իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը, մոռանում է մի բան․ Նիկոլ Փաշինյանը մարդ հավաքելու կարիք չունի, նա դա արել է մեկ անգամ՝ 2018-ին, միլիոնավոր մարդկանց փողոց դուրս բերելով ու առհավետ փակելով նախկինների ու այդ թվում՝ Նարեկի հոր՝ հանրապետական Կարեն Կարապետյանի քաղաքական եղկելի էջը։
Ինչպես նախորդ 8 տարիներին, այնպես էլ այսօր իշխանությունը ձևավորվելու է ընտրատեղամասերում՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։