Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Տ-2-3, Ներքին Չարբախ-Դարակերտ-Հ-13 (Դաշտավան) տեղական նշանակության ավտոճանապարհի 2.2կմ հատվածը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհին այս պահին կատարվում են ջրահեռացման վաքերի տեղադրման, ջրթող կամրջակի նորոգման աշխատանքներ։ 

 

Կհիմնանորոգվի 7-7.5մ լայնություն ունեցող երթևեկելի մասը։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն մայթեր, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։

 

 

420