Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

The Heritage Foundation-ը ամերիկյան վերլուծական հիմանադրամը ներկայացրել է տարեկան զեկույց, որը գնահատում է երկրների տնտեսական ազատության մակարդակը։

Ըստ այս ինդեքսի՝ Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է, անցյալ տարվա՝ 57-րդի համեմատ բարելավելով իր դիրքերը 5 հորիզոնականով։ Նույն ցանկում տարածաշրջանային երկրներից Ադրբեջանը զբաղեցնում է 67-րդ, Իրանը՝ 169-րդ, Թուրքիան՝ 117-րդ, Վրաստանը՝ 35-րդ հորիզոնականները։

Ի դեպ նկատենք, որ Հայաստանը իր արդյունքում առաջատարն է ԵԱՏՄ երկրների շարքում։

Ինդեքսի առաջատարների տասնյակում տեղի են ունեցել որոշ վերադասավորումներ․ Սինգապուրը շարունակում է մնալ աշխարհի ամենաազատ տնտեսությունը, երկրորդ տեղում է Շվեյցարիան, որին հաջորդում են Իռլանդիան, Ավստրալիան և Թայվանը։

 

395