«Բարսելոնայի» նախկին խաղացողը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնայի» նախկին խաղացող Ռաֆայել Մարկեսը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը 2026թ․ աշխարհի առաջնությունից հետո։ Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ 47-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030 թվականը։ Այն արդեն կնքվել է, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Մեքսիկայի հավաքականի նախկին խաղացող Ռաֆայել Մարկեսը մարզչական կարիերան սկսել է «Բարսելոնայի» համակարգում։ 2024 թվականից նա Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Մեքսիկայի հավաքականի մրցակիցները կլինեն Չեխիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Հարավային Կորեայի հավաքականները։
22 Ապրիլ, 2026 22:37
567