Արտակարգ դեպք՝ Երևանում. Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում հարազատների ուղեկցությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել 9 ամսական երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկները կարողացել են նրա կոկորդում մնացած «Լեգո» խաղալիքը դուրս բերել, ինչից հետո երեխային միացվել է արհեստական շնչառության սարք և ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։
23 Ապրիլ, 2026 11:11
1095
«Առողջության գերագույն արժևորում»․ Ովքե՞ր են ճանաչվել տարվա լավագույն բժշկներն ու ոլորտի առաջատարները
05 Հոկտեմբեր, 2026 15:47
Ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ
07 Փետրվար, 2026 12:36
Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ չի շրջանառում
06 Փետրվար, 2026 14:49