Իտալիայի գավաթի եզրափակչում կհանդիպեն «Լացիոն» և «Ինտերը»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իտալիայի գավաթի 2025/2026 մրցաշրջանի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բերգամոյի «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր Հռոմի «Լացիոյին»։ Խաղի հիմնական իրադարձությունները ծավալվեցին հանդիպման վերջնամասում։ 84-րդ րոպեին հռոմեացիների պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին առաջ մղեց հյուրերին, սակայն դաշտի տերերը շատ արագ պատասխանեցին։
Քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաղթողն այդպես էլ չպարզվեց, նշանակվեցին 11-մետրանոցներ։ Իսկական հերոս դարձավ «Լացիոյի» դարպասապահ Էդոարդո Մոտտան։ Նա ցուցադրեց ֆանտաստիկ ռեակցիա՝ հետ մղելով մրցակցի չորս հարված։
Այսպիսով, «Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար ուժերը կչափի Միլանի «Ինտերի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 13-ին։
23 Ապրիլ, 2026 13:21
412