Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 24-ին խորհրդանշական հաղթանակ Աշխարհի գավաթում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Դավիթ Չալոյանը 1/4 եզրափակիչում հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք ստացավ։
Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհեցին Չալոյանին։ Վաղը մեր մարզիկը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։
Ցավոք, նման իրավիճակում պարտություն գրանցվեց Ռուդոլֆ Գարբոյանին, որը հասել էր 1/4 եզրափակիչ»,- գրված է հաղորդագրության մեջ։
25 Ապրիլ, 2026 16:50
769
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը չի սեղմել Դոնալդ Թրամփի ձեռքը
20 Հուլիս, 2026 15:21
Արգենտինայի նախագահը երկրում լրացուցիչ ոչ աշխատանքային օր է սահմանել
20 Հուլիս, 2026 14:47
Փեզեշքիանը շնորհավորել է Իսպանիային Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հուլիս, 2026 14:05
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
26 Ապրիլ, 2026 17:26
Բռնցքամարտիկներ Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
10 Դեկտեմբեր, 2025 22:00
Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում վստահ հաղթանակ է տարել
18 Հունվար, 2025 19:53