Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության գերծանր քաշային ծանրորդների պայքարում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ ու 210 կգ: Այս ձևում նա ոսկե մեդալակիր է: Հրումում նա գլխավերևում պահեց 241 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջին տեղում է:
Երկամարտի 451 կգ արդյունքով՝ Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության չեմպիոն է:
26 Ապրիլ, 2026 18:00
1178
Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս ամբողջապես չէի մարզվում․ Վարազդատ Լալայան
09 Նոյեմբեր, 2026 19:48
Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ
08 Նոյեմբեր, 2026 11:36
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02 Ապրիլ, 2026 22:33