Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները:

Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար եւ նշել.

 

«Մեր հանդիպման նպատակը հատավաճառ գրականության առաքմանն առնչվող խնդիրներն են եւ քննարկման արդյունքում դրանց հնարավոր լուծումներ տալը: Շատ կարեւոր են երկու կողմերի մոտեցումն ու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

Ըստ իս՝ կառուցողական մթնոլորտում անցավ քննարկումը: Առաջիկայում քննարկելու ենք ներքին առաքումների հարցը: Մենք պայմանավորվեցինք, որ որոշ ժամանակ անց նորից կհանդիպենք ու, եթե իսկապես անհնար է չբարձրացնել Հայաստանի տարածքում առաքման սակագինը, ապա պետք է հասկանալ, թե պետությունը, որի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է գրահրատարակչական գործը, կարո՞ղ է օժանդակել մյուս պետական հիմնարկին՝ «Հայփոստ»-ին կամ հրատարակիչներին: Դա պետք է իրավական դաշտում հասկանալ»,-ասել է Խաչատուրյանը:

685