Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայյանը հայտնել է, որ Facebook և Instagram սոցիալական ցանցերը իրենց գրասենյակները կբացեն երկրում։

Փոխնախարարի խոսքով, այս սոցիալական ցանցերը տեղեկացրել են, որ նրանք Թուրքիայում ներկայացուցչություններ կբացեն 7253 օրենքի համաձայն (սոցիալական ցանցերի կարգավորման մասին), որը երկրում սկսել է գործել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից:

Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները տուգանել էին Facebook, Instagram, Twitter, YouTube, Periscope և TikTok սոցցանցերին 10 միլիոն թուրքական լիրայով (մոտ 1,2 միլիոն դոլար)՝ երկրում իրենց ներկայացուցիչների վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու համար:

Հուլիսին Թուրքիայի խորհրդարանը սոցիալական մեդիայի կարգավորման մասին օրինագիծ ընդունեց: Փաստաթղթի համաձայն, ավելի քան 1 միլիոն օգտագործող ունեցող մեծ սոցիալական ցանցերը պետք է ներկայացուցչություն ունենան Թուրքիայում: Դրա ղեկավարը նույնպես պետք է այդ երկրի քաղաքացիություն ունենա:

1in.am

19 Հունվար, 2021 09:57
62
; ;