Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արմավիրի մարզից դպրոցական, եզդիական համայնքի ներկայացուցիչ Քրիստինա Հասոյանի առաջին այցը ՄԻՊ հաստատություն՝ լի փորձով, հանդիպումներով ու նոր բացահայտումներով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Այսպես է մեկնարկում «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը, որը լինելու է շարունակական։

Եթե երիտասարդ ես` աշակերտ կամ ուսանող, հետաքրքրված ես մարդու իրավունքներով,
ուղարկիր մոտիվացիոն նամակ և պատմիր քո մասին՝ նշելով թե ինչո՞ւ հենց դու պետք է լինես նախագծի հաջորդ մասնակիցը։

Նամակների ուսումնասիրությունից հետո ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Քո պատմությունն ուղարկիր՝ [email protected] հասցեին և տարածիր այս տեղեկատվությունը` հնարավորինս շատ երիտասարդների համար այն հասանելի դարձնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

266