Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կոլումբիայի հարավ-արևմուտքում՝ Պոպայան քաղաքում, հսկա ամենագնաց տրակտորի շոուի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, մոտ 40-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Noticias Caracol հեռուստաալիքը, որը հրապարակել է վթարի տեսանյութը։
Ըստ հեռուստաալիքի՝ վարորդը կորցրել է կառավարումը հնարք կատարելիս, որից հետո մեքենան բախվել է արգելապատնեշի և մխրճվել ամբոխի մեջ։ Ամենագնաց տրակտորը նաև բախվել է լապտերասյանը՝ առաջացնելով կարճ միացում։
Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից մի քանիսը ծանր վիճակում են։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեպքի վայր են ուղարկել մի քանի շտապօգնության մեքենաներ և հրշեջներ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վթարի պատճառների, այդ թվում՝ մեքենայի հնարավոր տեխնիկական անսարքության և ցուցադրական հրապարակում անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ։