Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Դրա մասին իմ հարցազրույցներից մի քանիսի ժամանակ ես ասել եմ՝ Շուշիում մենք իրար հետ ենք եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պարզաբանելով Քյարամյանի այն հայտարարությունը, որ իրենք միասին են հեռացել Շուշիից:

 

«Ինքն աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել է ու գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել` ջոկատների տեղաբաշխման, ինժեներական աշխատանքների»,- ասաց նախկին նախարարը՝ հավելելով, որ նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան` 5։30-ին Օհանյանն ու Քյարամյանը մեքենայով միասին դուրս են եկել և այնուհետև տարբեր խնդիրներ են կատարել:

 

Օհանյանի տեղեկացմամբ` նոյեմբերի 7-ին Արգիշտի Քյարամյանը խնդրել է  Սեյրան Օհանյանին, որ իր մեքենայով իրեն էլ Երևան տեղափոխի, և  միասին վերադարձել են մայրաքաղաք:

 

Հայկ Մագոյան

19 Հունվար, 2021 13:12
1818
; ;