Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով իրականացնում է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը:
Պաշտոնական արարողության ընթացքում կողմերի միջև ստորագրվեց տեխնիկական վերահսկողության և խորհրդատվական ծառայությունների պայմանագիրը: Օրերս նաև ստորագրվել էր շինարարական աշխատանքների պայմանագիրը:
Նոր ճանապարհը հնարավորություն կտա նվազեցնել մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը:
Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է: Այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրում ներառված է նաև Հրազդան գետի վրա ավելի քան 250 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջի կառուցումը:
08 Մայիս, 2026 23:36
470
Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են բեռնատարները և «Opel Astra»-ն․ վիրավորներից երկուսն անչափահաս են
16 Նոյեմբեր, 2026 21:32
Առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08 Նոյեմբեր, 2026 21:23
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
08 Նոյեմբեր, 2026 09:56