Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նшրեկ Կարապետյшն, դու նենգ ես։ Քո նենգությունը կայանում է նրանում, որ ժպտալով անում ես սրիկայությпւններդ ու տարшծում ստեր։

Առաջին սուտդ այն է, որ ես որևէ կապ ունեմ ՔՊ կուսակցության կամ վարչության հետ։ Երկրորդ սուտդ այն է, որ հրապարակել ես տեսանյութ, որտեղ իմ հարցի տակ երաժշտություն ես դրել։ Իսկ ստերդ դրանով չեն ավարտվում։

Քո ժպիտի տակ թաքնված են նաև ֆեյքերի հայհոյախառն մեկնաբանությունները, ինչը շատ բան է ասում ձեր թիմի ու տեսակի մասին։

Եթե ուշադիր կարդաք, ես գրել եմ, որ հրապարակում եմ այն հատվածները, որոնք դուրս են մնացել մոնտաժից, իսկ բուն նյութերը կհրապարակվեն ավելի ուշ։

Ասեմ ավելին՝ ուղիղ քառասուն րոպե Կարապետյանի թիկնապահներն ինձ թույլ չէին տալիս մոտենալ, չնայած անընդհատ կրկնում էի, որ ընդամենը ցանկանում եմ հարց տալ՝ խաղաղ միջավայրում։ Նարեկ Կարապետյանը տեսնում էր, թե ինչպես են ինձ իրենից հեռացնում, երբեմն՝ բիրտ ուժով, բայց ոչինչ չէր անում։ Հասկանալով, որ ես հեշտ հանձնվողներից չեմ, մոտեցավ, լսեց հարցս ու, առանց պատասխանելու, հեռացավ։

Նյութերը՝ շուտով։

2774