Սարսափելի իրավիճակ․ Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել, աճյունները դուրս են հանվել գերեզմաններից

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։
Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։
Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։
Անկարայի քաղաքապետն էլ հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։
13 Օգոստոս, 2020 20:12
1494
Մենք ողջունել ենք Վաշինգտոնում ձեռք բերված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը․ Մարագոս
15 Սեպտեմբեր, 2025 11:35
Մեր հանրակրթության համակարգն իրենից ներկայացնում է ավերակներ. Փաշինյան
15 Սեպտեմբեր, 2025 11:30
Հանրային տրանսպորտի ուշացումների պատճառը խցանումներն են, ոչ թե ավտոբուսի քանակը. քաղաքապետ
15 Սեպտեմբեր, 2025 11:28