Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
- բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։
19 Մայիս, 2026 16:23
467
2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան
10 Հունիս, 2026 11:13
Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը
20 Մայիս, 2026 16:59
2023-ից ի վեր ՀՀ պետբյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար. Փաշինյան
18 Մարտ, 2026 14:37