Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից Սուսաննա Թադևոսյան Կարլ-Լիբկնեխտի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Երվանդ Օտյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք պահանջներ․
Մասնավորապես՝
- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է հորած պանրի փաթեթավորումը, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- հատակի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- բացակայել են կոյուղու համակարգերը,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։
20 Մայիս, 2026 19:00
531
Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ
07 Նոյեմբեր, 2026 13:37
Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
22 Դեկտեմբեր, 2025 17:43
Վտանգավոր կաթնամթերք է ոչնչացվել․ ՍԱՏՄ․ տեսանյութ
20 Դեկտեմբեր, 2025 18:27
2027-ի փետրվարից նախատեսվում է խաղային գործունեությունը թափանցիկ դարձնող օպերատորի գործունեություն. վարչապետ
02 Նոյեմբեր, 2026 11:43
Կասեցվել է «Գետամեջ» թռչնամսի արտադրամասի գործունեությունը
05 Սեպտեմբեր, 2025 14:50
Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը
16 Հուլիս, 2025 19:09