ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 23-ին՝ ժամը 11:34-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին ու մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է։
23 Մայիս, 2026 15:43
314
ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ
26 Հունիս, 2026 21:00
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24 Մայիս, 2026 21:50
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին
10 Մայիս, 2026 10:22
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
08 Փետրվար, 2025 15:26
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Նիսսան»-ը կողաշրջվել է
10 Հունվար, 2025 16:11