«Հուշագրի ստորագրումը ինքնանպատանկ չպետք է լինի, այլ պետք է ըմբռնում լինի, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, այդ թվում նաև ընդդիմության մեր գործընկերների համար ընդունելի ձևաչափը խնդրի հանգուցալուծման: Ոչ թե մենք ասում ենք՝ դուք պետք է կողմ քվեարկեք կամ չառաջադրեք, կամ դեմ քվեարկեք»: Այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պարզաբանելով, որ իրենք ասում են՝ եթե գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների,  և պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձևավորվի իշխանություն, դա նշանակում է, ընդդիմությունը պետք է չխոչընդոտի այդ գործընթացին:

 

«Եթե դուք առաջադրում եք վարչապետի թեկնածու, ապա նշանակում է՝ դուք չեք տեսնում խնդրի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ, դուք տեսնում եք խնդիրը, որ խորհրդարանը ընտրի նոր վարչապետ»,- ասաց պատգամավորը, բացատրելով, որ իրենք դրա համար են ասում՝ պետք է հուշագրի ստորագրում, որով կարձանագրվի, որ խորհրդարանական ուժերի համար դա է խնդիրների հանգուցալուծման ձևաչափը:

 

«Մենք չենք ուզում միանձնյա կայացնել այդ որոշումը, մենք ուզում ենք միասին կայացնենք այն: Մարդիկ հրաժարվում են: Այս որոշումը հենց իրենց կարծիքը հաշվի առնելու մասին է»,- ասաց Գրիգորյանը:

517