«Խնդիրը լուծելու է ժողովուրդը: Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք, առանձին սենյակներում` պայմանավորվածությունների միջոցով»: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը ընտրատեղամասում, իր քվեի միջոցով:

 

«Մեր իշխանությունը այդ իրավունքից որևէ պարագայում ՀՀ քաղացացուն չի զրկի: Մենք երբևէ չենք գնա այնպիսի գործողությունների, որ իշխանության ճակատագրի որոշման հարցը չլուծի ՀՀ քաղաքացին»,- ասաց իմքայլական պատգամավորը և կրկնե», որ իշխանության ճակատագիրը որոշվում է ընտրություններով: «Հիմա մեզ ասում են՝ կա խնդիր, մենք էլ ասում ենք՝ եթե կա խնդիր, եկեք գնանք արտահերթ ընտրությունների, և այստեղ մենք որևէ պայման չենք առաջադրում»:

 

Հակադարձելով լրագրողի հարցին, թե վարչապետ չառաջադրելը արդյոք նախապայման թելադրել չէ, պատգամավորն ասաց, որ ինքը հարցին այլ կողմից է նայում և կարծում է, որ վարչապետի թեկնածու առաջադրելն է պայման, որն առաջարկում է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը. «Մենք առաջարկում ենք հուշագրով պայմաններ չառաջարկել»:

565