ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։

 

«Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա՝ «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։

 

Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

455