Վերացվել է կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրության մասով կասեցումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Մեդ Փիար Պանացեա» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Արին Բերդի փողոց) կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների, արտադրության կասեցումը:
Նշված արտադրատեսակներում նախկինում արձանագրված խախտումները չեն հայտնաբերվել, ինչը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:
29 Մայիս, 2026 15:34
140