Մեքսիկական «Տիգրեսի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Ֆերատին մեկ խաղով որակազրկվել է հանդիպման ընթացքում ծխելու համար, հաղորդում է Goal.com-ը:

Բրազիլացի մասնագետը ծխել է «Սանթոս Լագունայի» դեմ Մեքսիկայի առաջնության հանդիպման (0:2) ժամանակ: Որակազրկվելուց բացի, 66-ամյա մարզիչը տուգանվել է 8000 պեսո:

Մեքսիկայի առաջնությունում ծխելն արգելված է ինչպես խաղադաշտում, այնպես էլ տեխնիկական գոտում, հանդերձարան տանող թունելում և միջանցքներում:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ից «Տիգրեսը» մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:

 

Աղբյուր՝ news.am

902