Հունվարի 21-ին Էգեյան ծովում, ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։37-ի սահմաններում։ Րոպեներ առաջ նույն շրջանում ևս 2 երկրաշարժ է գրանցվել՝ 3․9 և 3,6 ուժգնությամբ։ Երկրաշարժերը զգացվել են նաև Իզմիրին հարակից շրջաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․91 կմ խորության վրա։

Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․7 բալ։

Նախնական տեղեկությունների համաձայն' նյութական և մարդկային կորուստներ չկան։

21 Հունվար, 2021 18:20
387
; ;