«Մարդ-հանճար», «Մարդ-երաժշտություն» այսպես էին մեծանուն կոմպոզիտորին կոչում Խորհրդային Միությունում և դրա սահմաններից դուրս:

Առնո Բաբաջանյանն այն եզակի վիրտուոզ դաշնակահարներից էր, ում էստրադային, սոնատային, նվագախմբային երաժշտությունը հնչում էր ժամանակի մեծանուն արտիստների շուրթերից։ Բաբաջանյանի մեծ արվեստն այսօր էլ հուզում է մարդկանց հոգիները և նրա դասական գործերն ու կինոերաժշտությունը վայելում են նույն ժողովրդականությունը, ինչ տասամյակներ առաջ:

Իր արվեստում նա որքան մեծ, նույնքան բազմատաղանդ էր։ Բաբաջանյանի հանճարեղ ստեղծագործությունները հրաշալի համակցվում էին հայկական ֆիլմերին և մեկը մյուսին նոր գույն ու երանգ տալիս, ինչի շնորհիվ էլ հայկական մշակույթը ապրեց իր ծաղկուն ժամանակաշրջանը։

Ստեղծագործական կյանքի ընթացքում Բաբաջանյանը ստեղծեց բացառիկ երաժշտական ժառանգություն, որն այսօր արդեն մեր ժողովրդի մեծ մշակույթի այցեքարտերից մեկն է:

#Առնո_Բաբաջանյան

 

293