Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ռուսական հարթակ տրամադրելու հարցում»,- ասել է նա։
Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա։
«Մենք զգալի ներուժ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներին և նրանց պատմական հարևաններին»,- հայտարարել է Գալուզինը։
Նրա խոսքով՝ «այս մեխանիզմը նախատեսված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը նպաստելու համար՝ տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ջանքերով՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության»։