Հայ և թուրք գործարարները կհանդիպեն, այս անգամ՝ ՀՀ-ում. Միրզոյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հունիսի 2-ին Կարսում տեղի է ունեցել լուրջ հանդիպում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև։
«Այն կազմակերպված էր երկու կողմերի ԱԳ նախարարությունների և առևտրապալատների մասնակցությամբ։ Այս հանդիպումը տարբերվում էր նախորդ հանդիպումներից, քանի որ օրակարգը հագեցած էր, և Թուրքիայի երեք նահանգների գործարար շրջանակների կողմից մեծ հետաքրքրություն կար», - ասել է նա։
Նրա խոսքով՝ դա շատ լավ սկիզբ է. «Առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի տարածքում։ Տեղյակ եմ, որ գործարար շրջանակների առանձին ընկերություններ կոնկրետ խոսակցություններ են սկսել, և վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը», - շեշտել է ԱԳ նախարարը։
09 Հունիս, 2026 12:02
81
ժողովրդավարական գործընթացները Հայաստանում այլևս անշրջելի են․ Արարատ Միրզոյան
08 Հունիս, 2026 20:20
Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան
08 Հունիս, 2026 13:52
Սա մեր ինքնիշխանության ձևը և ընդհանրապես լինելությունը որոշող քվեարկություն է. Միրզոյան
07 Հունիս, 2026 12:31