Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնությունների շրջանակում Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) արտաարեգակնային համակարգերի և ՆԱՍԱ-ի ներկայիս հետազոտությունների մասին դասախոսությամբ հանդես է եկել ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
Դասախոսությանը ներկա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների, դասախոսների, գիտաշխատողների հետ ուշագրավ զրույց է ծավալվել տիեզերական հետազոտությունների, գիտական բացահայտումների ու ԲՏՃՄ ոլորտում առկա կրթական հնարավորությունների մասին։
ԱՄՆ դեսպանատունը շնորհակալություն է հայտնում ԵՀՊ-ին և տիեզարական հետազոտությունների, գիտության և նորարարությունների ոլորտում ԱՄՆ առաջատար դերակատարումը նշանավորող այս քննարկման բոլոր մասնակիցներին։