Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 9-ի երեկոյան, սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում։ Երկու մոլորակները կլինեն միմյանց շատ մոտ, հստակ տեսանելի երեկոյան երկնքում անզեն աչքով, բայց այս եզակի երևույթը կարելի է մանրամասն տեսնել հեռադիտակով կամ աստղադիտակով։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հունիսի 15-ին այս երկու մոլորակներին կմոտենա Մերկուրին, իսկ հունիսի 17-ին՝ Լուսինը դիրքավորվելով Վեներայի և Յուպիտերի միջև։ Այդ օրերին բոլոր այս երկնային մարմինները տեսանելի կլինեն միմյանց շատ մոտ երեկոյան երկնքում 15 աստիճան անկյունային հեռավորության սահմաններում։

230