Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով օտարերկրյա քաղաքացիների բժշկական զննության անցկացման համար սահմանվում է միասնական ժամկետ՝ Ռուսաստան մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում։ 

Ընդունված օրենքով սահմանվում է օտարերկրյա քաղաքացիների պարտադիր բժշկական զննության միասնական կարգ՝ ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում։

Բացի այդ, երկրում 90 օրից ավելի գտնվող օտարերկրացիները, ինչպես նաև բոլոր աշխատանքային միգրանտները, այժմ պարտավոր են անցնել հետազոտություն՝ պարզելու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և բժշկի նշանակման բացակայությամբ դրանց օգտագործման, նոր պոտենցիալ վտանգավոր հոգեմետ նյութերի կիրառման փաստի առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների և ՄԻԱՎ վարակի առկայությունը կամ բացակայությունը։

98