Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ТАСС-ին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։

«Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի»,- նշել է նախարարությունը։

Նշենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը կանչվել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների։

93