Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շնորհակալություն եմ հայտնում ընկերոջս՝ ասորական արքայական Բադավի տոհմի ներկայացուցիչ արքայազն Դանի Բադավիին, ով իմ խնդրանքով Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտին (Մատենադարան - Matenadaran) ընծայաբերեց կավե սալիկի վրա գրված հին բաբելոնյան աքքադերեն բացառիկ մի պայմանագիր, որը դարձավ մատենադարանի առաջին ոչ թղթային կամ մագաղաթե գրային նմուշը:
Փաստաթուղթը թվագրվում է մ.թ.ա. 1750–1712 թվականներով և պատկանում է Բաբելոնի թագավոր Սամսուիլունայի կառավարման ժամանակաշրջանին։ Սամսուիլունան Բաբելոնի ամորեական (ամորիտական) արքայատոհմի յոթերորդ թագավորն էր, Համմուրաբի արքայի որդին, իրավահաջորդը և նրա քաղաքականության շարունակողը։
Փաստաթղթի բովանդակությունը
Իպկու-Էշտարը վաճառում է անմշակ հողատարածք՝ 3 արծաթե շեկել արժեքով։ Փաստաթուղթը ներառում է գործարքին վերաբերող ստանդարտ իրավական դրույթներ և վկաների անուններ։ Կնքված է Իբբիի կողմից՝ Սիլիի որդի, Աստծո ծառա։
Ընծայաբերման միջոցառմանը մասնակցում էին նաև «Գրեմմի» մրցանակակիր երգիչ Մոհոմբին, ասորական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի օգնական Արսեն Միխայլովը։ Շորհակալություն եմ հայտնում Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան–ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանին (Ara Khzmalyan)՝ նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։




