Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հունիսի 12-ից սկսած՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը (Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը) հայտնում է՝ սահմանափակելու է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ։

Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։

Որոշումը կայացվել է կարանտինային օրգանիզմների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած՝ ծառայությունը աստիճանաբար սահմանափակել է հայկական ենթակարանտինային որոշակի տեսակի ապրանքների ներմուծումը և բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին մատակարարման խափանումների մասին։

 

 

 

379