Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր վարած ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման ապահովմանն ուղղված Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում մեզ կհաջողվի ապագայում ևս ավելի ընդլայնել մեր փոխշահավետ համագործակցությունը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

83