ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

22 Հունվար, 2021 18:36
200
; ;