Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 16-ին ընդունել եմ Save Armenia կազմակերպության պատվիրակության անդամներին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծել ենք առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ»,- գրել է նա։

140