Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 18-ին՝ ժամը 13։04-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:51-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է խոտածածկույթ:
18 Հունիս, 2026 17:17
87