Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բյուրգենշտոկում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում հրադադարի հաստատման հարցը։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Անանուն դիվանագետի խոսքով՝ միջնորդներն առաջին փուլում կքննարկեն Լիբանանում խախտումների հետևման և խաղաղության պահպանման մեխանիզմը։ Դրանից հետո կքննարկվեն Հորմուզի նեղուցի կարգավիճակը և Թեհրանի միջուկային ծրագիրը։

Բացի այդ, պարբերականն ընդգծում է, որ իրանական ատոմի հարցը քննարկվելու է մի քանի շաբաթվա ընթացքում։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը և Լիբանանում հրադադարը կլինեն առաջիկա բանակցությունների հիմնական թեմաների թվում։

155